Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում

Սեպտեմբեր 12,2024 18:25

Մսամթերք, կաթնամթերք, հրուշակեղեն. այս օրերին Երևանի ցանցային սուպերմարկետներում ստուգվում են պարենային և ոչ պարենային բոլոր ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանման պայմանները՝ սառնարանային ջերմաստիճանից մինչև ապրանքային տեսք: Երևանի քաղաքապետարանը հսկողությունն իրականացնում է սպառողների իրավունքները պաշտպանելու համար:

Խախտումների մեծ մասը ապրանքների արտադրման ժամկետների բացակայությունն  է ու նաև կրկնապիտակները: Տնտեսվարողները խախտումների համար օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:

Քաղաքացիների իրավունքն է պահանջել ապրանքի պիտանելիության ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը: Ժամկետանց ու նաև այն ապրանքները, որոնք առհասարակ չունեն ժամկետների վերաբերյալ համապատասխան մակնշում, վտանգավոր են առողջության համար:

Ստուգայցերի արդյունքները քաղաքապետարանը փոխանցում է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Ժամկետանց սննդամթերքը ենթակա է շուկայից հետ կանչման և ոչնչացման:

Հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողության ընթացքում ստուգում է նաև պոլիէթիլենային տոպրակների՝ սահմանված նորմերին համապատասխանությունը:

Առանձին ուշադրություն է դարձվում նաև վաճառողների արտահագուստին: Ուժեղացված ստուգայցերը մեծ ու փոքր խանութներում շարունակական են:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30