Լրահոս
Օրվա լրահոսը

«Գինու արդյունաբերությունը նաև արվեստ է, այն պարզապես տնտեսության ճյուղ չէ մեզ համար». Պապոյան

Սեպտեմբեր 12,2024 17:57

Նախարար Գևորգ Պապոյանն այսօր հրավիրված ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով, նշելով․ «Գինու արդյունաբերությունը պարզապես տնտեսության ճյուղ չէ մեզ համար, այն նաև արվեստ է, որը կապում է տնտեսությունը, արդյունաբերությունը, մշակույթը ժողովրդին։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ ներգրավելով՝ գինու տուրիզմը նպաստում է համայնքային զարգացմանը, ստեղծում է աշխատատեղեր, աջակցում է տեղական բիզնեսին և խրախուսում է պատմամշակութային տեսարժան վայրերի պահպանումը։ Հայաստանի կառավարության հանձնառությունն է ընդլայնել այս առավելությունները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում, աջակցելով տեղական արտադրողներին և խթանելով կայուն գործելակերպերը, որոնք ապահովում են մեր գինեգործական շրջանների երկարակեցությունն ու կայուն զարգացումը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

«Հայաստանի համար սա պատմական առիթ և հնարավորություն է տարբեր երկրների ավելի քան 120 ներկայացուցիչների ծանոթացնելու հայկական զբոսաշրջային հնարավորություններին, գինու ոլորտին։ Ցավոք հայկական գինու որակն ու ճանաչելիությունը իրար համապատասխան չեն․ մեր գինին շատ ավելի որակյալ է, և մենք պետք է շեշտը դնենք հայկական գինու հանրահռչակման վրա»,- այսօր ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարն անդրադարձել է նաև խաղողի մթերման գործընթացին․ «Որոշ ընկերություններ այս պահին արդեն 140–150 դրամով են մթերում, ինչը համարվում է բավականին բարձր գին։ Ամենանվազագույն գնով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք տեսնում ենք, որ գները բարձրանալու տենդենց ունեն»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30