Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը:
«Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդարանն է եւ ցանկացել է երիտասարդ խորհրդարանականների համաժողովներից մեկը հյուրընկալել այստեղ: Այսօր մենք այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ, ինչպես նաեւ կառավարական ինստիտուտերում նրանց մասնակցությամբ: Ես ինձ չեմ կարող համարել երիտասարդ խորհրդարանական, բայց իմ սրտում երիտասարդ եմ: Ես, իրապես, հավատում եմ խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությանը, եւ սա է առաջ մղում իմ մանդատը Միջխորհրդարանական միությունում»:
Մարտին Չունգոնգը տեղեկացրել է, որ համաժողովի թեմատիկան կրթությունն ու զբաղվածությունն է:
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի ելույթն ամբողջական՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է նաեւ Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ