Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ 150 սովորողն ամեն օր 4 կմ պետք է կտրի՝ հասնի Երվանդաշատում գործող կրթահամալի՞ր». լարված իրավիճակ՝ սահմանամերձ Բագարանում. Shamshyan.com

Սեպտեմբեր 12,2024 16:47

Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը կանգ էր առել։

Պատճառը ողջ գյուղի բնակիչների արդարացի անհանգստությունն ու մտավախությունն էր, որ ամիսներ, գուցե շաբաթներ անց իրենց դպրոցն այլևս չգործի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ամբողջ գյուղով ոտքի ենք կանգնել, պատճառը մի քանի կիլոմետր այն կողմ հարևան Երվանդաշատ գյուղում կառուցվող կրթահամալիրն է։

Լուրջ մտավախություն ունենք, որ դրա կառուցումից հետո մեր գյուղի դպրոցը, որ գործում է դեռ խորհրդային տարիներից, կփակեն ու ինչ է ստացվելու՝ ողջ գյուղը չի ունենալու դպրոց, մենք էլ մեր երեխաներին հաստատ չենք ուղարկի Երվանդաշատի այդ կրթահամալիր։ Ի՞նչ է եղել մեր դպրոցին, մարզի ամենալավ կահավորված, ուսումնական հարուստ պարագաներ ու հարմարություններ ունեցող դպրոցների ցանկում հաստատ կլինի։ Հիմա ո՞վ է էդ գաղափարի հեղինակը, որ որոշել են՝ գյուղի դպրոցը պետք է փակվի։

Թեպետ մեզ ասում են, թե առայժմ նման մտադրություն չկա, բայց ժամանակին մանկապարտեզի համար էլ էին ասում ու այսօր մանկապարտեզը մեր գյուղի համար դարձել է անցյալ։ Մենք պահանջում ենք, որպեսզի գործին միջամտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում գուցե սխալ տեղեկություններ են փոխանցել։ Մոտ 150 սովորող կա, ո՞նց եք պատկերացնում, էդ 150 սովորողն ամեն օր 4 կմ պետք է կտրի նույնիսկ եղանակային վատ պայմաններում ու հասնի Երվանդաշատում գործող կրթահամալի՞ր։

Դպրոցը փակում եք, որ երեխաների հանդեսների դպրոցի զանգերի փոխարեն լսենք մի քանի հարյուր մետր այն կողմ հակառակորդ պետության նամազնե՞րը։ Մենք չենք հավատում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների խոսքերին։ Մենք հավատում ենք վարչապետին ու այդ հավատով էլ առաջնորդվելով այս պահին հրաժարվում ենք դիմել կտրուկ գործողությունների, այդ թվում՝ միջպետական ճանապարհը ողջ գյուղով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, փակելով»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30