Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ընթացքում դատավորը ննջել էր

Սեպտեմբեր 12,2024 15:52

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մի պահ ննջեց:

«Հարգելի՛ դատարան»,- Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանի այս կանչից՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը աչքերը բացեց, գլուխը բարձրացրեց:

Հրայր Թովմասյանի պաշտպանը ընդմիջում էր դատարանից խնդրում, ինչը մերժվեց: Դատարանը մերժեց նաեւ դատարանի դահլիճում նստած երեք րոպե հանգիստը:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի տարածքը և ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյանի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պետության պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարապ տեղը ջղայնանալու կարիքը չկայ…

    ՀՀի նման երկիրներու մէջ, «դատաւոր»ի պաշտօնը, բացառապէս քաղաքական պաշտօն է:

    Այդ տիտղոսը ստացող պաշտօնեան, բացայայտ իրականութեան մէջ, կը նշանակուի՝ գործադիր իշխանութեան կողմէ, եւ կը ծառայէ գործադիր իշխանութեան: Որուն լիոին ենթարկուած է նաեւ օրէնսդրական իշխանութիւնը, անշուշտ: Այդպիսի երկիրներուն մէջ, «կառավարութիւն» եւ «պետութիւն», ուղղակի միեւնոյնն է, այդ բառերը ըստ էութեան նոյն բանը կը նշանակեն:

    ՀՀի պարագային այդպէս էր միշտ, առաջ, ու այսպէս է նաեւ հիմա:

    Հետեւաբար, զայրանալը որ՝ վա՜յ այս դատաւորը ինչ կ’ընէ, վա՜յ այդ միւսը ի՛նչ չ’ըներ, աման-ամմմաաա՜ն, չի՛ կարելի, տեսէք հիմա ինչ կ’ընեն կոր Սահմանադրական դատարանի նախկին նախագահին, այս ամէն վլվլուկը, այլեւս իրապէս ու բացարձակապէս անիմաստ է:

    Ուրեմն լսէք, ընդդիմադիրներ՝ տիրացէք իշխանութեան, ապա դուք ալ ներքաղաքական խաղադաշտէն կը հանէք ինչ «դատաւոր» որ կ’ուզէ՜ք, եւ անոր տեղը կը դնէք ինչ «դատաւոր» որ կը փափաքիք:

    Մինչ այդ սակայն, բանտերը վերապահուած են՝ ձեզի:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Դա նրանից է, որ նիկոլը “Միսս տիեզերք” մրցույթի անուղեղ պոտենցիալ թեկնածուներին դատավոր է նշանանակում, դե այդ հոգնածներն էլ պարզ է, որ դատավորի գործից ոչինչ չհասկանալով ննջելու են։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30