Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն չի կարող շանտաժի ենթարկվել, վերադառնալու համար Ադրբեջանը պետք է հետևի կանոններին․ Ֆրանկ Շվաբե

Սեպտեմբեր 12,2024 15:48

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն՝ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջան ԵԽԽՎ պատգամավորների մուտքի արգելքը կվերացվի Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության իրավունքների վերականգնումից հետո:

 X-ի իր էջում գերմանացի պատգամավորը գրել է. «Ամենայն հարգանքով։ Ո՞վ է խորհուրդ տալիս Ադրբեջանի նախագահին. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, իհարկե, չի կարող շանտաժի ենթարկվել:

Պայմանները շատ պարզ են. Ադրբեջանը պետք է պահպանի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանոններն՝ առանց «եթե» ու «բայց»-ի, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ Ադրբեջանը պետք է լիովին համագործակցի Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ։

Եվ, իհարկե, մուտքի արգելքներ չպետք է լինեն»։

https://publish.twitter.com/?query=https%3A%2F%2Ftwitter.com%2FFrankSchwabe%2Fstatus%2F1833595112544473177&widget=Tweet

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30