Sputnik Արմենիա. Լուկաշենկոն դեմ չէ Հայաստանի հետ «լավ հարաբերություններին» վերադառնալուն, ասել է Բելառուսի ղեկավարը Բելառուսի տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ըստ նրա` Մինսկն այս իրավիճակում մեղք չունի, քանի որ բելառուսներն ամեն կերպ օգնել են հայերին և համագործակցել, բայց «նրանք ցանկանում էին գնալ դեպի Արևմուտք, դեպի ԵՄ»։
«Հայերը շատ խելացի են, մոտ ապագայում նրանք կհասկանան` որտեղ է իրենց երջանկությունը»,–ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Կարդացեք նաև
Վերջին շրջանում Երևանի և Մինսկի հարաբերությունները լարվել են։