Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 12-ին, 16-ի կեսօրից հետո, 13-14-ը և 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը կնվազի 5-6 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.6°C (2014 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.4°C (1969 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ