Զորյան ինստիտուտը ուրախությամբ տեղեկացնում է, որ միջազգային մեծ հեղինակություն վայելող իրավաբան և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին նախագահն դոկտոր Չիլի Էբոե-Օսուջիին 2024 թվականի հոկտեմբերի 1-ից անդամակցելու է ինստիտուտի տնօրենների ակադեմիական խորհրդին։
Դոկտոր Էբոե-Օսուջին եղել է ՄՔԴ -ի 4-րդ նախագահը 2018-ից 2021 թվականներին, մինչ այդ աշխատել է որպես ՄՔԴ դատավոր 2012-ից 2018 թվականներին: Դոկտոր Էբոե-Օսուջին աշխատել է նաև որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի իրավախորհրդատու (2010-2012), ավելի վաղ աշխատել է Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալում և Սիերա Լեոնեի հատուկ դատարանում: Մինչ միջազգային հանրային ծառայությանը միանալը փաստաբանական գործունեություն է ծավալել Կանադայում և Նիգերիայում։
Այժմ դոկտոր Էբոե-Օսուջին հանդիսանում է Տորոնտոյի Մետրոպոլիտեն համալսարանի Լինքոլն Ալեքսանդրի իրավունքի դպրոցի միջազգային կարգի վաստակավոր իրավաբան, ուր նաեւ հանդիսանում է համալսարանի նախագահի հատուկ խորհրդական։ Որպես դասախոս և հրավիրյալ պրոֆեսոր դոկտոր Էբոե-Օսուջին միաժամանակ գործակցում է այնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են՝ Վինձորի համալսարանը, Սթենֆորդի իրավաբանական դպրոցը, Տորոնտոյի համալսարանի իրավաբանական դպրոցը, Սանտա Կլարայի համալսարանը, Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցի Կարի կենտրոնը եւ Օտտավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Չիլի Էբոե-Օսուջին դոկտորի կոչումը (PhD) ստացել է Ամստերդամի համալսարանից (Նիդեռլանդներ), մագիստրոսի կոչումը` ՄակԳիլ համալսարանից, որտեղից ստացել է նաև Կանադայի իրավաբանի հավատարմագրում Կալաբարի համալսարանում (Նիգերիա) բակալավրի կոչումը ստանալուց հետո:
Կարդացեք նաև
Դոկտոր Էբոե-Օսուջին մեծ ավանդ ունի նաեւ իրավագիտության մեջ․ հեղինակ է մի շարք հրապարակումների, այդ թվում «Միջազգային իրավունք և սեռական բռնություն զինված հակամարտություններում» և «Պաշտպանելով մարդկության» գրքերը (խմբ.):
Դոկտոր Ուիլյամ Շաբասը OC՝ Զորյան ինստիտուտի խորհրդի անդամը, մեկնաբանում է հետեւյալ կերպ․ «Դատավոր Էբոե Օսուջին երկար ու նշանավոր կարիերա է ունեցել միջազգային արդարադատության ոլորտում՝ հասնելով Միջազգային քրեական դատարանի նախագահի ամենաբարձր պաշտոնին: Նա հսկայական փորձ, ինչպես նաև մեծ իմաստություն է բերում Զորյանի ակադեմիական խորհրդին»:
Կ.Մ. Գրեգ Սարգսյանը OC` ինստիտուտի նախագահը, ողջունելով դոկտոր Էբոե-Օսուջիի՝ ինստիտուտի ակադեմիական խորհրդին միանալու որոշումը ասաց հետեւյալը․ «Զորյան ինստիտուտի անձնակազմը հպարտ է իր ակադեմիական խորհրդում ներգրավված միջազգային ճանաչում ունեցող գիտնականներով: Անկասկած, դոկտոր Էբոե-Օսուջիի նման միջազգային համբավ ունեցող գիտնականի՝ ինստիտուտի խորհրդին անդամակցումը կօժանդակի ինստիտուտը նոր բարձունքների հասցնելու գործին»:
Զորյան ինստիտուտ