Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է ուղիղ չվերթների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Սերբիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու հանգամանքը

Սեպտեմբեր 12,2024 14:46

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը, ինչպես նաեւ Սերբիայի Ազգային Սկուպշչինայի պատգամավոր, Միջխորհրդարանական միությունում Սերբիայի Հանրապետության մշտական պատվիրակության անդամ Իվանա Ստամատովիչը եւ ՀՀ-ում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյան Պանայոտովիչ Ցվետկովիչը:

Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական կապեր, իսկ ժողովուրդները՝ ջերմ բարեկամական հարաբերություններ:

Կարեւորելով Սերբիայի հետ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության փոխգործակցությունն ավելի խորացնելու մեծ ներուժ կա: Այս համատեքստում կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով Սերբիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու հանգամանքը:

«Ուրախ ենք, որ Հայաստանում ենք եւ մասնակցում ենք համաժողովի աշխատանքներին: Կարեւորում ենք Սերբիա-Հայաստան միջխորհրդարանական գործակցության խորացումը: Այս հարցում նշանակալի է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը»,- ընդգծել է Էդին Դերլեքը: Նա եւս խոսել է մի շարք բնագավառներում առկա ներուժի օգտագործման հնարավորությունների մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում երկկողմ համագործակցության կարեւորությանը:

Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին պատվիրակության անդամներն արդյունավետ հանդիպումներ եւ քննարկումներ կունենան:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30