Կառավարության այսօրվա նիստում հանցավորության իրավիճակի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Օրինակ՝ Ներքին գործերի նախարարը շատ դժգոհում է, ասում է՝ ճանապարհները լավ վիճակում են, վարորդներն ինքնամոռաց գազ են տալիս»։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ասաց, որ նախորդ եւ այս տարի բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ տալու մի քանի տասնյակ դեպք։ Ըստ նրա՝ նաեւ այդ դեպքերն են նվազել, ինչը եւս դրական է ազդում մահվան ելքով վթարների թվի վրա։