Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կհամաֆինանսավորի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը. որոշումը կայացվել է այսօրվա նիստում

Սեպտեմբեր 12,2024 14:38

ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի Տավուշի Իջևան համայնքի «Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում» սուբվենցիոն ծրագիրը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Ծրագրի ամբողջական փաթեթը ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը ներկայացրել է 2023 թ. հոկտեմբերի 18–ին։ Սուբվենցիոն այս ծրագիրը 2024 թ. հունիսի 14–ին ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, որտեղ քննարկվել և հավանության է արժանացել»,– ասված է որոշման մեջ։

Նշվում է` քանի որ ծրագրի իրականացման համար համայնքի մասնաբաժինը վճարելու էր «Վարդանյան ընտանեկան հիմնադրամը», և նախատեսված ֆինանսական միջոցները հնարավոր չէր տեղափոխել 2024 թ., այդ պատճառով համայնքը, հրատապությունից ելնելով և չսպասելով ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշմանը, 2023 թ. իրականացրել է գնման գործընթացներ, ընտրել կապալառու կազմակերպություններ, կնքել պայմանագրեր և իրականացրել շինարարական աշխատանքներ:

Այժմ ՀՀ կառավարությունն իրականացնում է իր մասնաբաժին համաֆինանսավորումը՝ կապալառու կազմակերպություններին վճարելով շուրջ 152,95 մլն դրամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30