Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորները օժտված են անձեռնմխելիությամբ եւ չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցվել առանց ՍԴ համաձայնության. Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 12,2024 13:54

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը շարունակեց ներկայացնել պաշտպանական ճառը:

Ըստ նրա՝ մեղադրական եզրակացությունն անորոշ է՝ իր գործողություններով հեղինակազրկել է Արդարադատության նախարարությունը, գործել է ծառայության շահին հակառակ. «Չգիտենք՝ ծառայության շահը որն է, բայց պարզվում է՝ ծառայության շահին հակառակ ենք գործել: Եթե անորոշ է ձեւակերպված հոդվածը, եթե ես օրենքի հիման վրա չեմ հետապնդվում, ապա այս մասով խաթարվում է իրավական պետության սկզբունքը: Մեղսագրվող արարքը նույնիսկ նկարագրված չէ, ես դրա հետ առնչություն չունեմ: Առանց էական վնասի, ծանր հետեւանքը չի կարող լինել: Այս առումով մեղադրականն ունի լրջագույն թերություն, որովհետեւ այս ամբողջը բացատրված չէ, որտեղ եմ կատարել էական վնասը, նկարագրված պետք է լինի, թե որ գործողությամբ եմ առաջացրել էական վնաս, որ գործողությամբ՝ ծանր հետեւանք: Ես ընդհանրապես գործողություն չեմ կատարել, բայց մեղադրանքի համաձայն՝ իմ կատարած գործողության մեջ եղել է ե՛ւ դիտավորություն, ե՛ւ անզգուշություն: Դիտավորությամբ հասցրել եմ էական վնաս, անզգուշությամբ ծանր հետեւանք: Ես ո՞ր գործողությամբ ի՞նչ եմ կատարել, չի կարող բնության մեջ այսպիսի կառուցվածքով գործողություն լինել: Իրավական աբսուրդ է նման իրավիճակը»:

Հրայր Թովմասյանը նաեւ արձանագրեց, որ Սահմանադրությամբ ամրագրված դրույթներով՝ ՍԴ դատավորները օժտված են ընթացակարգային անձեռնմխելիությամբ եւ չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցվել առանց ՍԴ համաձայնության:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի տարածքը և ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյանի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պետության պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30