Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիսիանի հայերը փեշերից բռնած՝ թույլ չէին տալիս, որ ադրբեջանցիները լքեն»․ Լարիսա Ալավերդյան

Սեպտեմբեր 12,2024 13:46

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, թե հայերը տարածքային պահանջներ ունեն Ադրբեջանից եւ հարցին՝ արդյոք նման հայտարարությունները հիմք չե՞ն տալիս Ադրբեջանի նախագահի այդպիսի կարծիք ձեւավորելու համար՝ ասաց․ «Այն պետությունը, որը ստեղծվել եւ կառավարվում է Թուրքիայի կողմից, իրականացնում է իր հարյուրամյա ծրագիրը՝ Հարավային Կովկասից հայերին դուրս մղելու, իրավունք չունի նման ձեւով խոսել։ Ալիեւի հայտարարությունները արժանահավատ չեն, դա իրենց ցեղասպանական ծրագիրն է։ Միջազգային կենտրոնները ահազանգում են, որ Ադրբեջանում հայատյացության մակարդակը բարձրանում է»։

«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Պահանջագիրն ուղղված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։

Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց՝ խոսքը հենց հիմա վերադարձին չի վերաբերում, այլ այն ժամանակ, երբ Ադրբեջանը կապահովի իրենց նախկին բնակության վայրերում հայերի ապահով վերաբնակեցումը եւ սեփականության իրավունքը։ Լարիսա Ալավերդյանը նաեւ նկատում է՝ Ալիեւը, երբ խոսում է վերադարձի մասին, նա հակադրում է բռնի եւ լկտի ձեւով տեղահանված արցախահայերին ադրբեջանցիների հետ, ովքեր սովետական շրջանում դուրս են եկել Հայաստանից՝ վաճառելով կամ փոխանակելով իրենց ունեցվածքը։

«Սիսիանի հայերը փեշերից բռնած՝ թույլ չէին տալիս, որ ադրբեջանցիները լքեն։ Նրանք ցույց էին տալիս Ադրբեջանը եւ ասում՝ մեզ ասել են»,- 1990-ականներից մի դրվագ հիշեց տիկին Ալավերդյանը՝ հավելելով, որ դա կազմակերպված գործընթաց էր, որպեսզի հիմա օգտագործեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ո՞վ է առանց շահի բանի տեղ դնում այդ ‘փեշը բռնել…’ պատմությանը: Նույն սիսիանցին գալիս էր Երևան իր բարեկամի տանը, խոհանոցում պատմում թե ինչ լկտի են ադրբեջանցիները ու իրենցից պրծում չկա:
    Գյուղացին ունի իր ուրույն ‘ճշմարտությունը’:
    Տիկին Ալավերդյան, Ձեր ասածը հակարակորդը կօգտագործի իր ուզածի պես, իսկ մեր կողմը չի էլ կարողանա ձևակերպել դիվանագիտական լեզվով:
    Բայց Դուք հո նոր չեք քաղաքականության մեջ: Սխալ ու մեզ համար ԱՆՊՏՈՒՂ հայտարարություն էր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30