Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գործակալների» ռեեստրում գրանցված ՀԿ-ներին Վրաստանը դրամաշնորհ կտրամադրի. JAMnews

Սեպտեմբեր 12,2024 13:42

JAMnews. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը պետական դրամաշնորհային ծրագիր կիրականացնի այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք գրանցվել են Արդարադատության նախարարության ռեեստրում՝ համաձայն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» (այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին») օրենքի:

Կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Կոբախիձեն հայտնել է, որ այս պահի դրությամբ Արդարադատության նախարարությունում գրանցվելու համար դիմել է ավելի քան 450 կազմակերպություն:

«Դրամաշնորհային ծրագրերը կֆինանսավորվեն այնպիսի առաջադրանքներ կատարելու համար, որոնք համապատասխանում են Վրաստանի ժողովրդի շահերին: Այդ խնդիրների թվում են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հիբրիդային սպառնալիքների հակազդումը, հաշմանդամություն ունեցող անձանց մասին հոգ տանելը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու շահերի պաշտպանությունը և այլն:

Հասարակական կազմակերպությունները, որոնք լավ են կատարում իրենց աշխատանքը և ծառայում են վրաց ժողովրդի շահերին, պետական բյուջեից կստանան մեկից երկու անգամ ավելի շատ ֆինանսավորում, քան նրանք ստանում էին օտարերկրյա դոնորներից»,- ասել է վարչապետը:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը Կոբախիձեին հարցրել է՝ արդյոք նրան տարօրինակ չի՞ թվում, որ կառավարությունը ֆինանսավորելու է հասարակական կազմակերպություններին:

«Եթե օտարերկրյա պետության կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունը կարելի է անվանել հասարակական, ապա ինչու չի կարելի այդպես անվանել Վրաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությանը»,- ի պատասխան նշել է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30