Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարչապետը հստակ ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ պրոցեսի կազմակերպողը չի կարող լինել այլ պետություն, քան ՀՀ-ն»․ Գեւորգ Պապոյան

Սեպտեմբեր 12,2024 13:38

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշվում է, որ ՀՀ տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները, ի՞նչ է ենթադրում այս գործառույթը։

Պապոյանը հարցին հստակ չպատասխանեց։ «Երեկ դրա մասին վարչապետի կողմից հստակ նշվեց, որ այդ պրոցեսի կազմակերպողն այդ նույն փաստաթղթով չի կարող լինել այլ պետություն, քան Հայաստանի Հանրապետությունը։ Այդտեղ այնքան ամբողջական էր վարչապետի պատասխանը, որ ոչինչ չունեմ հավելելու։ Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչ երեկ վարչապետը նշեց»,- ասաց Գեւորգ Պապոյանը։

Հարցին, թե «խաղաղության պայմանագրի» նախագծի չհամաձայնեցված կետը, որի մասին խոսում է Փաշինյանը, ինչի՞ն է վերաբերում, Պապոյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, որովհետեւ ես այդ բանակցությունների անմիջական մասնակիցը չեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30