«Մենք խեղված իրականության մեջ ենք ապրում»,- այսօր կառավարության շենքի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։
«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Պահանջագիրն ուղղված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։
Խոսելով Հայաստանում իշխանափոխության հնարավորությունների մասին եւ արձագանքելով լրագրողների դիտարկումներին, որ ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվում հեռացնել ՔՊ-ական իշխանությանը, Խաչիկ Մանուկյանն ասաց․ «Եթե ժողովուրդը նորից չի հավաքվելու, եթե 365 օրից միայն մեկ օրն է ուզելու, թող չլինի այդ իշխանափոխությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ