Region monitor. Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բեթելի միջև։
Բայրամովը Լյուքսեմբուրգի արտգործնախարարին տեղեկացրել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին։
Նա նշել է, թե «Հայաստանի օրենսդրության մեջ առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի արագացված ռազմականացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման կայուն գործընթացին սպառնացող հիմնական գործոններն են»։