«Մենք իրենց համար նվեր չենք»,- այսօր կառավարության շենքի մոտ այսպես արձագանքեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողի դիտարկմանը՝ իշխանությունում կարծում են, որ այս ընդդիմությունն իրենց համար նվեր է։
«Մենք պայքարելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Չի կարող մի անհաջողությունից հետո՝ ձեռքներս ծալենք՝ նստենք, ասենք ՝ դե ինչ ուզում եք՝ արեք»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։
«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Պահանջագիրն ուղղված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։
Արամ Սարգսյանը հստակեցնում է՝ Հայաստանի տարածքում 160 հազարից ավելի ադրբեջանցի չի ապրել, նրանք այստեղ եղել են եկվոր, իսկ հայերն այնտեղ իրենց բնօրրանում են ապրել․ «Գերիների վերադարձի խնդիրը նույնպես պետք է մեր դիվանագիտական օրակարգի հարց դառնա։ Խաղաղությունն այն չէ, որ թղթի կտոր ունենաս․ իրենք երբ ուզեն՝ այդ թղթի կտորը կպատռեն ու կանեն իրենց գործողությունները։ Խաղաղությունը լինում է, երբ դու ուժեղ ես»։
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանը կեղծ է համարում թեզը, որ անպայման մեկ միլիոն մարդ պետք է դուրս գա փողոց, որ հնարավոր լինի Հայաստանում ինչ-որ բան փոխել։ Հիշեցնելով «Սրբազան շարժման» անցկացրած վերջին հարցումներն, ըստ որոնց՝ 10 տոկոսը պատրաստ է ակտիվ գործողությունների, Արամ Սարգսյանը գտնում է, որ միանգամայն հնարավոր է հասնել իշխանափոխության՝ ճիշտ աշխատելու արդյունքում։
«Մենք չենք ենթարկվելու դրսի ուժերի կամքին, Նիկոլն է գնացել այդ ճանապարհով եւ փոփոխություն եղել է»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական, ազգային հիմքով պայքարը երկարատեւ է։
Հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության մասին էլ Արամ Սարգսյանն ասաց․ «Եթե պիտի Նիկոլ Փաշինյանը գնա՝ ավելի լավ է չգնա։ Ընդհանրապես, այս իշխանությունից որեւէ մեկը պետք չի որ գնա․ սրանք ոչ կամք ունեն քաղաքական, ոչ էլ դիրքորոշում, որպեսզի գնան հայկական ազգային շահերը պաշտպանեն։ Իմաստը ո՞րն է, գնալու են գլուխները կախեն՝ Ալիեւն ինչ ասի, այն էլ անելու են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ուշադրություն:
Բոյկոտել է պետք այդ COP 29-ը:
Հայերի մասնակցությունը COP 29-ին կզրոյացնի միջազգային ատյաններում բարձրացված -ի հայտարարությունը:
Չմոռանանք, որ Արցախի բլոկադան սկսել են էկոակտիվիստները և նրանք անպայման ողջունվելու են այդ COP 29-ին:
Սա թակարդ է, կառուցված նիկոլի օգնությամբ` նա զիճեց անցկացնելու վայրը Բաքվին (չմոռանանք սա նույնպես): Ամեն ինչ հանուն իշխանությունը պահելու սկզբունքով է գործում այս ոհմակը:
Ոչ ոք չպիտի գնա: Խնդրում եմ կարդալ ու միտք անել:
Զգուշացնեմ նորից, եթե չեք հասկացել արդեն:
COP 29-ը օգտագործվելու է ‘գորգի տակ ավլելու’ Հայաստանի հայտարարությունը, որ Արցախի դատարկումը հայերից ethnic claensing էր: Եթե Հայաստանը մասնակցի, դա կմեկնաբանվի, օգտագործվի, որպես հաստատում այդ գնահատականից հրաժարվելու:
Նորից կրկնեմ, Արցախի բլոկադան (վերջին) սկսեցին էկոակտիվիստ-միլիտանտները: Նրանց ողջունելու են COP 29 -ի ժամանակ (որպես էկոակտիվիստ, իհարկե):
Այս պահին զանազան գերտերուտյուններ կոնտակտ են անում քպական գլուխներին, որ գնան, մասնակցեն: Ինչո՞ւ: Նպատակը ալիևներին նվեր բերելն ա` Արցախի հայաթափման խնդիրը փոշիացնելը:
Զգոն եղեք, մի աշխատեք թշնամու շահերի օգտին: