Երեկ Բուդապեշտում մեկնարկել է շախմատի տղամարդկանց եւ կանանց 45-րդ համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի ազգային հավաքականները։
Մեր թե տղամարդկանց (Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան), թե կանանց (Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան) թիմերը առանց ամենափորձառուների՝ Գաբրիել Սարգսյանի եւ Էլինա Դանիելյանի, միեւնույն 4։0 «չոր» հաշվով առավելության են հասել, համապատասխանաբար, Մալթայի եւ Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականների նկատմամբ։
Այսօր երկրորդ տուրում մեր տղաները հանդիպելու են Անդորրայի, աղջիկները՝ Մեքսիկայի ընտրանիների հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ