Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին»-ը պահանջում է ապահովել 1 միլիոն 200 հազար հայերի վերադարձն Ադրբեջան․ Ժասմինա Ղեւոնդյանը ներկայացրեց պահանջագիրը

Սեպտեմբեր 12,2024 12:38

«Ոչ հավաստի թիվ է ներկայացվել միշտ՝ 600-700 հազար, հավանաբար, նկատի առնելով միայն Հայաստան տեղափոխվածների թիվը։ Բայց շատերը այլ ճանապարհներով հեռացել եւ հաստատվել են տարբեր երկրներում»,- այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԴԿ խորհրդի անդամ Ժասմինա Ղեւոնդյանը։

«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Պահանջագիրն ուղղված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։

Ժասմինա Ղեւոնդյանը «կեղծ եւ շինծու» է որակում Ադրբեջանի նախագահի կողմից ներկայացվող պահանջը՝ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակության իրավունքի մասին եւ հավելում, որ մինչ Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի մասին խոսելը, Ալիեւը պարտավոր է ապահովել 1 միլիոն 200 հազար հայերի ապահով վերադարձը եւ բնակությունը մեր բնօրրանում։

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ ըստ ՀՀ կառավարության, անգամ Արցախի եւ արցախցիների վերադարձն է վնասում ՀՀ-ի շահերին, Ժասմինա Ղեւոնդյանը հակընդդեմ հարց հնչեցրեց․ «Ի՞նչ եք առաջարկում, գլուխներս կախ ասենք՝ իշխանությունն ինչ անում է, ճի՞շտ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30