«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի խոսքով՝ Հայաստանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Դա մեզ մոտ ափսոսանք է առաջացնում. փաստաթղթի 9-րդ կետը հստակ պարտավորություններ է նշում հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ: Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի», – նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել և երաշխավորել անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև այնպես, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում։