Ադրբեջանից բռնի տեղահանված 1 միլիոն 200 հազար բնիկ հայ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության հարցը պետք է Հայաստանի դիվանագիտական օրակարգում ներառել․ այսօր կառավարության շենքի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը (լուսանկարում)։
«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։
Խոսքը եւ երբեւէ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի մասին է, եւ հայկական մշակութային ժառանգության պահպանության։
«Եթե Փաշինյանը չի խոսում այդ մասին, դա չի նշանակում, որ խնդիրը եւ հայոց պահանջատիրությունը վերացել է։ Այն իշխանությունը, որը չի պաշտպանելու ժողովրդին սատարող դրույթներ՝ հեռանալու է։ Նման հարցերը դառնալու են իշխանափոխության առիթ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հոկտեմբերին, Ադրբեջանում կայանալիք միջազգային համաժողովի՝ COP 29-ի նախաշեմին, Հայաստանը հստակ պետք է դնի նաեւ Բաքվում գտնվող գերիների վերադարձի հարցը։ Բանախոսի կարծիքով, այդ միջոցառմանը հայկական պատվիրակությունն անպայմանորեն պետք է մասնակցի․ «Բաքվում պետք է գնալ եւ խոսել հայ գերիների վերադարձի, հայկական ժառանգության պահպանության եւ հայերի վերադարձի մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաքու չպետք է գնալ:
Այլ բան ասողը անտեղյակ է թե ինչ սխեմա է դրված գործի: Լավագուն դեպքում անտեղյակ է:
Բաքուն պետք է մերժել ամեն միջոցով եթե արժանապատվության փշուրներ են մնացել:
Զգուշացնեմ նորից, եթե չեք հասկացել արդեն:
COP 29-ը օգտագործվելու է ‘գորգի տակ ավլելու’ Հայաստանի հայտարարությունը որ Արցախի դատարկումը հայերից ethnic claensing էր: Եթե Հայաստանը մասնակցի, դա կմեկնաբանվի, օգտագործվի, որպես հաստատում այդ գնահատականից հրաժարվելու:
Նորից կրկնեմ, Արցախի բլոկադան (վերջին) սկսեցին էկոակտիվիստ-միլիտանտները: Նրանց ողջունելու են ժամանակ:
Այս պահին զանազան գերտերուտյուններ կոնտակտ են անում քպական գլուխներին, որ գնան, մասնակցեն: Նպատակը ալիևներին նվեր բերելն ա` Արցախի հայաթափման խնդիրը փոշիացնելը: Զգոն եղեք, մի աշխատեք թշնամու շահերի օգտին: