Լրահոս
Օրվա լրահոսը

«Առուշ Առուշանյանի գործը մինչեւ Վճռաբեկ դատարան կհասնի՝ բողոքարկման առումով». փաստաբան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 12,2024 11:43

Դատարանն օրերս Գորիսի քաղաքապետի դատավճիռը փոխեց եւ հետաձգված պատիժն ու պաշտոնավարումը 5 տարով դադարեցնելու փոխարեն նրան դատապարտեց 1 տարի 8 ամիս ազատազրկման։ 33-ամյա Առուշ Առուշանյանը բանտ կտեղափոխվի, երբ որոշումն ուժի մեջ մտնի, այսինքն` երբ անցնի մյուս դատական ատյաններով։

Առուշանյանի փաստաբան Սերգեյ Մարաբյանը «Հրապարակ»-ին ներկայացրեց իրավական պրոցեսը։
«Երբ ստանանք որոշումը, 10-օրյա ժամկետում կբողոքարկենք։ Համենայնդեպս, դատարանը ճիշտ է՝ որոշումը կայացրել է, բայց չի որոշել նիստերի դահլիճից վերցնել արգելանքի։ Չնայած, նման դեպքերում ես չեմ հիշում որեւէ դեպք, որ պատժի տեսակը փոխելու պարագայում նիստերի դահլիճից վերցվի, դա հիմնականում խափանման միջոցների դեպքում է լինում, երբ կալանք է կիրառվում։ Հիմա մենք ունենք հնարավորություն՝ բողոքարկելու դատական ակտը վերաքննության կարգով, եւ եթե Վերաքննիչ դատարանը չհամաձայնի կամ գուցե համաձայնի առաջին ատյանի որոշմանը, դատախազությունը հետագայում հնարավոր է բողոքարկի։ Իմ պատկերացմամբ՝ այս գործը մինչեւ Վճռաբեկ դատարան կհասնի՝ բողոքարկման առումով։ Մեր կողմից, թե դատախազության կողմից կարող է բողոքարկվել՝ անկախ նրանից, թե Վերաքննիչ դատարանում ելքն ում օգտին կարող է լինել»։

Սերգեյ Մարաբյանը նշում է, որ այս ակտն էլ է դատախազությունը բողոքարկելու, չի հասկացվում՝ որոշումը մասնակի բավարարելն ինչ տրամաբանության մեջ է․ «2 կտորից էր բաղկացած միջնորդությունը․ առաջինը՝ փոխել 5 տարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ, սա նոր օրենք է։ Նույնիսկ եթե պաշտոնից զրկում ես, անձը հրաժարական չի ներկայացնում, կամ այդ պատիժը հնարավոր չի լինում ի կատար ածել, դա կարող է փոխարինվել ազատազրկմամբ, նախկին օրենսգիրքը որեւէ տեսակի փոխարինելու հնարավորություն չուներ, մենք դա էինք ասում։ Հիմա դա առաջին կտորն էր, որ ինքը փոխարինեց: Երկրորդ կտորը, որը նոր օրենքով նույնպես վատթարացնող է, պրոբացիան խնդրում էր` այդ մասերը դատարանը մերժել է։ Երբ անձը 2 հանցանքի համար է դատապարտված լինում, մեկով նշանակված է լինում ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվել, մյուսը` որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, օրենքն ասում է՝ պատիժը փոխարինելու դեպքում պայմանական դատապարտությունը եւս պիտի ներածվի, եւ այնտեղի չնշանակված պատիժը պետք է գումարվի։ Այդ երկրորդ մասն ինքը մերժել է, հիմա պետք է հասկանանք՝ ինչ պատճառաբանություն է բերվել դատարանի կողմից»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30