Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ցուցիչ է, որ Ռուսաստանը, կարող է «իգնոր» անել Հայաստանը։ Հրավերը կար, բայց Լավրովը չմեկնեց. Տարասով. «Հրապարակ»

Սեպտեմբեր 12,2024 11:18

Ռուսական  աղբյուրներն անցած շաբաթ գրեցին, որ վիլնյուսյան դեկլարացիայի նախագծի տակ Երեւանի ստորագրությունը եղել է, ապա հետ է կանչվել։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ի սկզբանե չեն միացել հռչակագրին։

Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Հայաստանի միանալն այդ հռչակագրին մեր երկրի համար աղետ կլիներ։ «Տվյալ դեպքում Հայաստանը հայտնվել է այն շրջանակում, որտեղ չպետք է գտնվեր։ Եվրոպան նրան ընտրության առաջ է կանգնեցրել, եթե իշխանությունը ստորագրեր այն փաստաթուղթը, որի մասին Դուք խոսում եք, դա լիակատար կատաստրոֆա կլիներ Հայաստանի համար եւ Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունների ամբողջական խզում։ Փաշինյանը պատրա՞ստ է դրան` պատրաստ չէ։ Հայաստանն էլ պատրաստ չէ»,- «Հրապարակ»-ին ասաց նա՝ մեկնաբանելով պաշտոնական Երեւանի դիրքորոշումը։

«Հարկավոր չէր մարտահրավեր նետել ու դրանից թատրոն սարքել՝ ստորագրեց, չստորագրեց, մասնակցեց, չմասնակցեց։ Արդեն բավական է, որ Լավրովը չմասնակցեց Հայաստանում անցկացվող ֆորումին։ Սա ցուցիչ է, որ Ռուսաստանը, առհասարակ, կարող է նման քաղաքական պարագայում իգնոր անել Հայաստանը։ Հրավերը կար, բայց Լավրովը չմեկնեց։ Դա ուղղակի արձագանք է»,- ասաց ռուս քաղաքագետը՝ նկատի ունենալով Yerevan Dialogue միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար ռուսական կողմին եւս պաշտոնական հրավեր ուղարկվել էր, բայց բարձրաստիճան ներկայություն չէր ապահովվել։

Հայ-ռուսական հարաբերությունները, Տարասովի խոսքով, շարունակում են մնալ վատթարագույն մակարդակում։ Ըստ նրա՝ երբեւէ Հայաստանի իմիջը Ռուսաստանում այնքան ցածր չի եղել, որքան հիմա է։ Խոսքը Հայաստանի քաղաքական ղեկավարության մասին է։ «Տպավորությունն այնպիսին է, որ նրանք թուրքերեն են խոսում, ապա թարգմանում անգլերեն, անգլերենից՝ հայերեն ու հետո՝ նոր ռուսերեն, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ են ասում»,- նշեց փորձագետը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30