Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիվ մեկ մեղավորը Նիկոլն է, Աննա Վարդապետյանը խոստացել է, որ կբացահայտի մեր երեխեքի գործերը»

Սեպտեմբեր 12,2024 11:05

Կառավարության շենքի մոտ այսօր դարձյալ բողոքի ցույցի են դուրս եկել բանակում ոչ պատերազմական իրավիճակում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց թվում են Իրինա Ղազարյանը, Գոհար Սարգսյանը, Նանա Մուրադյանը, որոնք տարիներ շարունակ պայքարում են իրենց որդիների մահվան հանգամանքները բացահայտելու համար։

«Աթոռ են զբաղեցնում միայն, երկրի ղեկավար է, ո՞վ է պատասխան տալու մեր երեխեքի սպանության համար։ Մեկ հոգու համար հազար հոգի մարդ է գնում, ի վերջո երեխա ենք տվել բանակին։ Ո՞վ պիտի պատասխան տա, որ մեր երեխեքի գլուխը խաղաղ պայմաններում կերել են»,- կառավարության անդամների ծառայողական մեքենաների շարասյան հետեւից բացականչեց Իրինա Ղազարյանը։ Գոհար Սարգսյանն էլ ասաց, որ թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու նրա կողքինները։

Ըստ ծնողների՝ Աննա Վարդապետյանը, նախքան գլխավոր դատախազ նշանակվելը, խոստացել է, որ կբացահայտի իրենց որդիների գործերը։ «Ի՞նչ եղավ, թե՞ բոլորին աթոռ է պետք։ Նախկին են ասում, նախկինի ժամանակ ո՞նց է եղել, հիմա ներկան տեսեք ինչ է կատարվում, բարդակ է»,- ասացին նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30