«Առավոտի» տաղավարում Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը մեկնաբանում է սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնության եւ Մայր տաճարի վերաօծման արարողությունները:
Նա հիշեցնում է, որ կաթոլիկ եւ ուղղափառ ավանդություններում Մյուռոնօրհնությանը չի տրվում այն նշանակությունը, որով այդ արարողությունն օժտվում է մեր եկեղեցում: Այս դեպքում մյուռոնն օգտագործվում է ոչ միայն մկրտելու համար, այլ տաճարի շինությունները, սեղանը եւ այլ առարկաներն օծելու նպատակով: Ըստ եպիսկոպոսի, մյուռոնը ե՛ւ ազգային, ե՛ւ հոգեւոր իմաստով ազգին միավորող, միաբանող խորը եւ կարեւոր իմաստ ունի:
Մյուռոնօրհնության եւ վերաօծման արարողությունների համատեղումը հաղորդման հյուրը միանգամայն բնական է համար՝ հաշվի առնելով այն բացառիկ նշանակությունը, որը մեր ժողովրդի համար ունի Մայր տաճարը: Դրա հիմնանորոգումը վերջին հարյուրամյակում այդ ուղղությամբ կատարված ամենածավալուն աշխատանքն է:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում: