Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար է պատկերացնել, որ հումանիտար ոլորտի կրթության հետ կապված ամենահրատապ թեմաները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն ու «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխելն են. «Փաստ»

Սեպտեմբեր 12,2024 10:15

Պատահական չէ, որ հարվածների տակ է հայտնվել հատկապես հայագիտական բլոկը՝ մասնավորապես «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները։ Դժվար է պատկերացնել, որ հումանիտար ոլորտի կրթության հետ կապված ամենահրատապ թեմաները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն ու «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխելն են։ Միևնույն ժամանակ, խեղաթյուրվում է Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունը։ Թերություններով լի ու խնդրահարույց դասագրքերն արագ հաստատվում են ու դրվում են աշակերտների ու ուսուցիչների սեղանին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը դրա վառ օրինակն են։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի մի շարք դասարաններ ուղղակի դասագրքեր չեն ունենա։ Այսինքն, էլ ի՞նչ պետք է անեն, որ հասկանալի լինի՝ այս մարդիկ գնում են հանրակրթական ոլորտը կազմաքանդելու ուղղությամբ: Եվ ոչ միայն հանրակրթության, ընդհանրապես՝ կրթության ոլորտը: Մեկ այլ խնդիր է նաև բուհերի քաղաքականացման հարցը։ 2018 թվականին Փաշինյանը մեծ խոստումներ էր տալիս, որոցից մեկն էլ այն էր, որ իշխանության գալու դեպքում ինքն ապաքաղաքականացնելու է բուհերը և մեծացնելու է բուհերի ինքնավարությունը։ Բայց, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում ևս Փաշինյանի խոսքն ու գործը միմյանց հակասում են։ Իշխանության ներկայացուցիչներից որոշները դարձան բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամներ, իսկ մյուսներն էլ ռեկտորի պաշտոն ստացան կամ կարևոր տեղեր զբաղեցրին բուհերի կառավարման ոլորտում։

Իսկ այն դասախոսները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, սկսեցին բուհական ղեկավարության կողմից ճնշումների ենթարկվել, ընդհուպ ազատվել աշխատանքից։ Եվ այս ալիքը նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ նոր թափ է ստացել։ Բազմաթիվ դասախոսներ, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետը, հանկարծ պարզում են, որ իրենք հեռացված են կամ զրկվել են դասաժամերից։ Նման գործընթացը ավելի շատ կադրային ջարդ է հիշեցնում, քանի որ հաշվի չի առնվում այդ մարդկանց մասնագիտական որակները։ Վերոնշյալի արդյունքում նվազել է նաև բուհերի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս տարվա բուհական ընդունելության արդյունքներով ի սկզբանե հայտարարված շուրջ 16000 տեղից թափուր է մնացել ավելի քան 5000-ը: Այն կազմում է նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30