Չգիտեմ, պետք է արդյոք զայրանալ, թե պետք է պարզապես շատ-շատ տխրել, բայց փաստը մնում է փաստ՝ մեր քաղաքական միտքը շարունակում է մնալ տհաս երեխայի մակարդակին: Դա շատ տխուր է այն պատճառով, որ 2020 թվականից ի վեր ստացած բազմաթիվ հարվածներից հետո (չհաշված նախորդ պատմական փորձը) մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել պատրանքներով:
Ես չգիտեմ՝ արդյոք մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու նրանց համակրող փորձագետները իսկապե՞ս միամիտ են, թե՞ միտումնավոր են խաբում հասարակությանը, բայց, բոլոր դեպքերում, նրանց ինֆանտիլիզմն ուղղակի սահմաններ չունի: «Դիմենք միջազգային հանրությանը, որ այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա եւ ապահովի արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը» թեզի նման՝ «աննախադեպ» միամտության դրսեւորում է: Մի՞ թե դեպքերի նախորդ ընթացքը ցույց չի տվել, որ «միջազգային հանրությանն» այդ հարցը բացարձակապես չի հուզում:
Դա ամենեւին չի նշանակում, որ համապատասխան օֆիսներում նստած են դաժան, անգութ եւ հայերի նկատմամբ ատելությամբ լցված մարդիկ: Դա այդպես չէ: Պարզապես քաղաքականության տեսակետից այդ ամենն անտեղի լիրիկա է: Քաղաքականությունը հիմնված է հաշվարկի վրա. կշեռքի մի նժարի վրա դրված են անտուն մնացած հազարավոր մարդկանց տառապանքները, մյուսի վրա Արցախում ռուսական ներկայության վերացումը: Եթե դուք նստած լինեք որեւէ եվրոպական կամ ամերիկյան օֆիսում, ո՞ր նժարին եք գերապատվություն տալու: Եթե Արցախի հայաթափմամբ ռուսներն այնտեղից հեռանալու են, ինչո՞ւ պետք է Արեւմուտքը դրան դեմ լիներ: Եվ արդյո՞ք հիմա Բրյուսելի, Վաշինգթոնի, ինչպես նաեւ, իհարկե, Մոսկվայի համար մեկ չի, թե ինչ ազգությամբ մարդիկ են Արցախում ապրում:
Նույն սերիայից է՝ «Արեւմուտքը զսպում է Ադրբեջանին, որ վերջինս մեզ վրա չհարձակվի»: Ախր, ինչո՞ւ պետք է զսպի: Որովհետեւ մենք «ժողովրդավարական երկիր ենք» (իբր): Քանի՞ միլիարդի զենք է ԱՄՆ վաճառում, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական Սաուդյան Արաբիային: Կամ՝ մեր տարածաշրջանին ավելի անմիջականորեն առնչվող հարց՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները չի կարող օգնել Ուկրաինային այն մասշտաբով, որ այդ երկրի բանակը կարողանա դուրս շպրտել ՌԴ զինված ուժերն իր տարածքից:
Կարդացեք նաև
Ի՞նչ անենք, որ վերջ տանք մանկամտությանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Մարութ ՎԱՆՅԱՆԻ
Արևմուտքին և միջազգային հանրությանը չդիմելու այլընտրանքը Հայաստանի ռազմականացումն է։ Սա շատ բարդ, բայց իրագործելի խնդիր է, որի մասին բարձրաձայն խոսելը կարող է մի կողմից վախեցնել մեր հասարակությանը, մյուս կողմից՝ հիստերիա առաջացնել մեր թշնամիների մոտ։ Այնպես որ, նույնիսկ եթե նրանք մանկամիտ չեն, միևնույն է, այս պահին այլ բան չեն կարող ասել:
2008 թ ին Հայաստանում շատ պոպուլյար էր ” Օդնոկլասնիկ” անվամբ սոցիալական հարթակ, ոմանք, ով կարդալ լավ չգիտեր և ռուսերենի իմացությունը սահմանափակվում էր հայերենում օգտագործվող ռուսերեն աղավաղված բառերով, այդ հարթակը կոչում էր “օդնոգլազնիկ”, իսկ արևմտամետ երիտասարդությունը անվանում էր այն կրճատ “օդնո”:
Օդնոգլազնիկները այդ կայքում աղջիկ էին ” կպցնում” ” Օդնոկլասնիկները” իրենց համադասարանցիներին էին փնտրում,իսկ “օդնո” ները ինչ որ ֆլեշմոբեր էին անում։
Ինչևէ,2008 թ ին մի դրվագ է տպավորվել։ Ռուս -վրացական 5 օրյա պատերազմից հետո,մեծ քանակի ֆեյք էջեր սկսեցին տարածել հակավրացական թեզեր և կոչեր ազատագրել Ջավախքը։ Օդնոգլազնիկները շատ արագ ոգևորեցին,նրանց հանդիմացան Օդնոկլասնիկները,իսկ օդնո ները խորշեցին այդ դիսկուրսից ընդհանրապես։
Բախտներս բերեց,որ Սերժը արդեն փոխարինել էր Ռուսաստանի սատրապին և չմտավ այդ ավանտյուրայի մեջ։
Եթե ռուս վրացական պատերազմը լիներ 2007 ին մենք հիմա կունենայինք հայաթափված Ջավախք և փակ սահման Վրաստանի հետ։
Ոչ մեկի ձեռքին խաղալիք դառնալ պետք չէ։
…
Հիշում եմ 2018-ին Արարատ Միրզոյանի (պատգամավոր էր) ելույթը ԱԺ-ում: Նայեց պատգամավորներին ու ասաց. ‘Դուք բոլորը մեռած եք: Գերեզմանաքեր եք:’ (կարող է ճշգրիտ չեն բառերս, բայց իմաստը սա էր): Երկու տարի անց Եռաբլուրը լցվեց 5000 երիտասարդների…: Սրանից էլ ավելի սթափեցնող հարված մեր փոքր ազգի համար, որը վերջ պիտի տար խաբեությանը ու ‘միամտությանը’: Ինչ ինֆանտիլիզմ…
Հայ ազգը զբաղված է ինքնասպանությամբ:
Ի՞նչ անենք, որ վերջ տանք մանկամտությա՞նը:
Բայց ի՞նչ կարելի է անել, որպէսզի մանուկը չլինի միամիտ… Մանուկից հանել մանկամտութիւնը…
Բարի ու խեղճ մանուկը:
Պարոն Աբրահամյան, “միջազգային հանրության” տարածքում բնակվող, ձեր ձևակերպմամբ, “տհաս երեխայի” հայր լինելով, կարող եմ հավաստել, որ այդպիսի երեխաների հանդեպ չափազանց բարյացակամ և կոռեկտ վերաբերմունք է՝ համատարած։ Ուղղակի Հայաստանի իշխանությունները ներկայանում են Շերխանի ոտների արանքից հոխորտացող Տաբակիի կերպարով և արժանանում համապատասխան վերաբերմունքի։
All people can be manipulated and can be naive. I can assure you that the average American or Canadian citizen (or congress(wo)man) is even more clueless of geopolitical issues than the average Armenian citizen.
The key is in having an able and stable elite: political parties that will preserve stability, serious media and insightful journalists (Abrahamyan is a a good example) that will in essence be a leash on governing bodies and the communication vector between government and people, and a professional cadre at all levels of governance independent of the political party in charge. These are know recipes and I guess Armenia is slowly moving towards this goal. Sure there are bumps on the road (ex. a panjuni-esque populist from the street can yell (Sashik’s 50, Tushonka, Robik’s 4, etc), get elected, and bring the country back 30 years and cause thousands of casualties) but with time things shall fall in place … of course without Karabakh.
Aha-ի հետ համամիտ եմ, քանի որ այն երկրներում, որտեղ գիտակից և հայրենասեր էլիտան քաղաքական կամք է դրսևորում, այդ երկրները “փոսից” դուրս են գալիս (Սինգապուրը դրա վառ օրինակն է):