Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ վերանայման բողոքները վարույթ չեն ընդունվում. ՍԴ-ն քննության էլ չառավ

Սեպտեմբեր 12,2024 13:00

2024 թվականի մայիսի 10-ին Հակոբ Հովհաննիսյանի գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է այն հատուկ վերանայման բողոքները վարույթ ընդունելը, որոնց ներկայացմամբ քրեադատավարական հակադիր շահեր ունեցող երկու դատավարական սուբյեկտները՝ պաշտպանը եւ դատախազը, Վճռաբեկ դատարանից հայցել են միեւնույն՝ ՀՀ քրեական դատավարության 194-րդ հոդվածի 2-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման վերաբերյալ նախադեպային ուղղորդում:

Հակոբ Հովհաննիսյանը օգոստոսի 14-ին դիմել էր Սահմանադրական դատարան, նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) չեն համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանը եւ համատեղելի չեն դրա հետ: Նա խնդրել էր. «Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 397-րդ հոդվածի 1-ին մասը եւ 398-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այնքանով, որքանով քրեադատավարական հիշյալ կարգավորումները թույլ են տալիս, որպեսզի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսեւորի ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն»:

Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթները լիարժեք չեն ապահովում երրորդ՝ վճռաբեկ ատյանում իր հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունվելու եւ դրա հիման վրա կայացված որոշմամբ իր ենթադրյալ խախտված իրավունքը վերականգնվելու լեգիտիմ ակնկալիքի իրացումը:

Դիմողի պնդմամբ՝ ոչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, ոչ 397-րդ հոդվածի 1-ին մասում եւ ոչ էլ 398-րդ հոդվածի 4-րդ մասում բացահայտված կամ սահմանված չեն այն չափորոշիչները, որոնք եւ բողոքաբերին՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք ներկայացնելիս, եւ Վճռաբեկ դատարանին՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս թույլ կտան եզրահանգելու, թե արդյոք հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար:

ՍԴ-ն ՍԴԱՈ-135 որոշմամբ մերժել է գործի քննությունը. «Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով դիմողը, ձեւականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 397-րդ հոդվածի 1-ին մասի եւ 398-րդ հոդվածի 4-րդ մասի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30