Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք մեծ հնարավորություններ և ներուժ մեր երկրների հարաբերությունների զարգացման առումով. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահին

Սեպտեմբեր 11,2024 23:15

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը՝ հիմնված հայ և իրաքցի ժողովուրդների՝ հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ համակրանքի ու բարիդրացիական համակեցության վրա:

«Մեր երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և տարբեր մակարդակի փոխայցելությունները շարունակական բնույթ են կրում: Այս համատեքստում կարևոր իրադարձություններ էին Իրաքի Հանրապետության մեծարգո նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդի պաշտոնական այցը Հայաստան և իմ պաշտոնական այցն Իրաքի Հանրապետություն: Մեր քննարկումների ընթացքում մենք արձանագրեցինք, որ ունենք մեծ հնարավորություններ և ներուժ մեր երկրների հարաբերությունների զարգացման առումով, հատկապես՝ չօգտագործված մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում»,- մասնավորապես նշել է նախագահ Խաչատուրյանը:

Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Հայաստան կատարած մեր այցը պայմանավորված է երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորությամբ և մարդասիրական հարցերի շուրջ լիակատար համակարծիք լինելով»:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են կայացած դատաիրավական համակարգի դերը պետությունների ինքնիշխանության, ժողովրդավարության և օրինակարգության ամրապնդման գործում:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրաքի պետական ինստիտուտների նմանությունների և ընթացիկ բարեփոխումների կարևորության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդարդարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման հնարավորություններին և այս տեսանկյունից շեշտվել է առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ շարունակական քայլերի կիրառման անհրաժեշտությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30