Նախարար Գևորգ Պապոյանն այսօր մասնակցել է Հայաստանում սեպտեմբերի 11-ից 13-ը կայանալիք ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը։
Ներկա են եղել նախարարի տեղակալները, ԷՆ գլխավոր քարտուղարն ու զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները։
Համաժողովը միտված է նպաստելու Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը։
«Գինու զբոսաշրջությունը մեզ համար ավելին է, քան պարզապես արդյունաբերություն. այն գյուղի զարգացման հենարանն է և մեր հարուստ մշակութային ժառանգության պահապանը: Գինու արտադրության արվեստը փոխանցվել է սերնդեսերունդ և մնում է Հայաստանի ժառանգության կենտրոնական մասը»,- ողջունելով հյուրերին ասել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն