Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ-ի ) աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ Երեւանի բակերով շրջում ու բնակիչներին հրավիրում են մի քանի րոպեով բակի զրուցարաններ՝ հնարավոր օդային տագնապի դեպքում քաղաքացիների անելիքների մասին տեղեկություններ տրամադրելու: «Օդային տագնապի ժամանակ իջեք շենքերի նկուղներ». բակային շրջայցերի ընթացքում բնակիչներին հորդորում են ԱԻՆ-ականները:
Aravot.am-ի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական շրջայցի ժամանակ բնակիչները վրդովված են արձագանքել ԱԻՆ-ի աշխատակիցներին, թե բա դուք գիտեք՝ շենքերի նկուղներում ինչ վիճակ է, չկա լույս, նկուղներն ամբողջությամբ ջրի մեջ են, միջատներով լցված:
ԱԻՆ-ի աշխատակիցներն ի պատասխան հայտնել են, որ նկուղների խնդրով համատիրություններն են զբաղվում, իրենց գործառույթը միայն բնակիչներին իրազեկելն է: Բնակիչները նաեւ հետաքրքրվել են, ինչու են հիմա բակերով շրջում, օդային տագնապի մասին իրազեկում, նորից պատերա՞զմ է սկսվելու: Այս հարցին ԱԻՆ-ի աշխատակիցները չեն պատասխանել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 օրյա պատերազմը, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էլ Ադրբեջանը սկսեց Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Եթե ասում եք, որ նկուղները որպես ապաստարան օգտագործելու հարցով , դրանց խնամված ու օգտագործման համար պիտանի ծինելու վարցով զբաղվում է համատիրությունը, հիմա հարց.
Իսկ համատիրությունների՞ն ով է վերահսկում, որ պատշաճ կատարեն իչենց աշխատանքը։
Միայն ասում եք, որ իրենց դիմել այդ հարցով, իսլ համատիրությունը տոտալ անգործությամբ է զբաղված, ինչպես թաղապետարան ու քաղաքապետարանը։