Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էիք՝ վայ, ո՞նց են Կիրանցի երեխեքը դպրոց գնալու։ Գնացեք, տեսեք՝ Կիրանցի ժողովուրդը վախեցա՞ծ է, թե՞ վախեցած չէ»

Սեպտեմբեր 11,2024 20:25

«Այնպես լուրջ դեմքով ես այս ամբիոնից խոսում խաղաղության փաստաթղթի, խաղաղության բանակցությունների մասին, ոնց որ այդ ամենն իսկապես կա։ Լո՞ւրջ եք ասում։ Որպեսզի մեր հանրությունը ճիշտ պատկերացնի ինչ է կատարվում, Ադրբեջանի հետ քննարկվում է միակողմանի զիջումների փաստաթուղթ, որն ամրագրում է այն, ինչ մենք զիջել ենք մինչ այս պահը եւ դուռ չի փակում Ադրբեջանի նոր պահանջների համար»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորը հավելեց․ «Դուք նոյեմբերի 9-ից հետո Սյունիքից զորքերը հետ եք քաշել, ասել եք՝ պատերազմի վտանգի պատճառով հետ եմ քաշում, Արցախի հարցն այլեւս չեք քննարկում Ադրբեջանի պահանջով, վերադարձի իրավունքի հարց չեք քննարկում նույն Ադրբեջանի պահանջով, Տավուշի առաջնագծից զորքերը միակողմանի հետ եք քաշել Ադրբեջանի պահանջով։ Ադրբեջանն ասում է՝ Հայաստանը Սահմանադրությունը պետք է փոխի, Հայաստանում այդ օրակարգն սկսվում է։ Ադրբեջանում բողոքում են, որ ընդդիմադիրները ծանոթացել են բանակցային փաստաթղթերին, դուք դրանից հետո արգելում եք դա անել։ Այսքանից հետո պարզ հարց կա՝ Ադրբեջանն ի՞նչ է զիջում»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դուք ասացիք, որ Սյունիքից մենք զորք ենք հետ քաշել, մենք Սյունիքից զորք հետ չենք քաշել։ Երբ դուք այն տեղը, որտեղից զորք է հետ քաշվել, անվանում եք Սյունիք, դուք դրանով դուռ եք բացում Ադրբեջանի համար, որ ասի՝ «Արեւելյան Զանգեզուր, Արեւմտյան Զանգեզուր»։

Դուք խոսում եք Տավուշից զորք հետ քաշելու մասին, մենք Տավուշից զորք հետ չենք քաշել։ Դուք ասում եք՝ խաղաղություն լո՞ւրջ եք ասում, ես ասում եմ՝ այո, լուրջ եմ ասում։ Այո, Կիրանցում այսօր կա խաղաղություն։ Դուք էիք ասում, որ Կիրանցի դպրոցը չի լինելու, Կիրանցը չի լինելու։ Ասում էինք՝ վայ, ո՞նց են Կիրանցի երեխեքը դպրոց գնալու։ Գնացեք, տեսեք՝ Կիրանցում երեխեքը դպրոց գնում են, թե՞ չեն գնում, Կիրանցում երեխեքը վախեցա՞ծ են, թե՞ վախեցած չեն, Կիրանցի ժողովուրդը վախեցած է, թե՞ վախեցած չէ»։

Քրիստինե Վարդանյանն արձագանքեց․ «Այս տեմպերով դուք Երեւանից էլ զորքերը հետ կքաշեք, կասեք՝ սա Երեւանը չէր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30