Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։
Դեսպան Արսենյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Հույս հայտնեց, որ Դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը։
Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկեցին երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձան առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։
Կարդացեք նաև
ՀՀ դեսպանը հավատարմագրերը ՌԴ նախագահ Վ.Պուտինին կհանձնի նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման առաջիկա արարողությանը։
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն