Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա օրենք ենք ընդունում: Առավոտյան հարցրեք. եթե մի քաղաքացի իմանա ինչի մասին է, ես ականջներս կկտրեմ». Սերգեյ Բագրատյանը հակադարձեց Ալեն Սիմոնյանի իրեն արած դիտողությանը

Սեպտեմբեր 11,2024 19:40

ԱԺ այսօրվա նիստում կառավարության կողմից ներկայացված «Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիմնական զեկուցողին հարց տալու համար մի փոքր ուշ սեղմեց հերթագրման կոճակը, բայց տեղավորվեց սահմանված ժամանակում:

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նեղսրտեց, որ պատգամավորը շուտ չի սեղմել կոճակը, ինչին նրա թիմակից պատգամավորը հակադարձեց. «Ես այս հարցը չէի տա, բայց հատուկ տվել եմ, որովհետեւ տեսնում եմ՝ դուք շտապում եք, որ շուտ քվեարկենք:

Մենք այստեղ եկել ենք, որ աշխատենք: Ժողովուրդ ջան, լիքը լուրջ հարցեր կան: Դուք ուզում եք ո՞ւր էթաք՝ կոխըցրած շուտ-շուտ քվեարկենք, հարց մի տվեք, սուս, ձեն չհանեք: Չի կարելի ժողովուրդ ջան: Մենք աշխատավարձ ենք ստանում եւ բարձր աշխատավարձ ենք ստանում: Եվ պետք է մեր հարցերով պարզաբանենք այս օրենքները: Հիմա մենք օրենք ենք ընդունում: Առավոտյան հարցրեք. եթե մի քաղաքացի իմանա՝ ինչի մասին է, ես ականջներս կկտրեմ: Բա ինչի՞ ենք եկել: Եկել ենք պարզաբանենք, մարդիկ իմանան՝ ինչ ենք քննարկում, ինչի ենք հավաքվել:

Եթե շտապում ենք, ժողովուրդ ջան, եկեք սենց պայմանավորվենք: Նախագիծը բերեք, ոչ էլ զեկուցեք, քվեարկենք, գնա: Պրոբլեմ կա, շատ պրոբլեմներ ունենք մեր տնտեսության մեջ: Եկեք աշխատենք: Ով շտապում է, թող գնա՝ մենք մնանք աշխատենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30