«Ո՞նց է ստացվում, պարոն Փաշինյան, որ ձեր անվտանգությունն ու իշխանությունը պահելու համար ուժային համակարգն իդելական աշխատում է։ Բայց ՀՀ քաղաքացին իր երեխային մեծացնում է մի մթնոլորտում, որտեղ թմրանյութ ձեռք բերելը կոնֆետ ձեռք բերելու պես հեշտ բան է։ Երկրում հանցագործությունները աճում են, իսկ դուք բացառապես քաղաքական բովանդակություն ունեցող գործերի ու դրվագների վրա եք կենտրոնանում՝ կուտակելով քաղաքական կապիտալ։
Արդյունքում՝ այն 3 մլն վարչապետները մնում են անտեր։ Այս մի բաժակ ջուրը դահլիճ բերելու համար այս դռնից այսկողմ մի ամբողջ զորք է կանգնած։ Այս շենքի մոտ հունիսի 12-ին ուժայինի 4 ստորաբաժանման ներկայացուցիչ է եղել»,- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ, 3 մլն վարչապետները տեր ունենալու կարիք չունեն, որովհետեւ իրենք ոչ հպատակ են, ոչ ստրուկ են, ոչ էլ առարկա են, որ տեր ունենան։ Եվ ձեր լեզվամտածողությունը շատ բանի մասին է խոսում։ Ձեր ընկալմամբ՝ քաղաքացին պետք է ունենա տեր, քաղաքացին տեր չպետք է ունենա, քաղաքացին ինքն է տերը։ Երկրորդ, այդ որ ջուրը ներս եք բերում ըտենց, դա նրանից, որ ձեր կուսակցության նախկին անդամը ավտոմատ է ներս բերել ՀՀ ԱԺ եւ կոտորել է ՀՀ վերնախավին։ Ձեր խմբակցությունում էլ կան Դաշնակցության նախկին անդամներ, ովքեր ասում են՝ մահապարտներ ենք հավաքելու։ Դա այդպես է, որովհետեւ այս երկրում եղել է 1996 թվականի սեպտեմբերի 26, երբ դարպասները ջարդելով՝ մտել են ԱԺ շենք ու ծեծ ու ջարդ են արել։ Իսկ ո՞վ է ասել, որ թմրանյութերի դեմ միայն ես պետք է պայքարեմ։ Դուք բերեք թմրանյութերը լցնեք վրանները, Միհրան Պողոսյանը ներկրի, գաք ինձ ասե՞ք, այ քեզ բան»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ