Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան Ադրբեջանի նկատմամբ․ եթե այդ թուղթը ստորագրվի, վավերացվի, Ադրբեջանի մտահոգությունները դուրս են գալիս»

Սեպտեմբեր 11,2024 18:11

ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Հղում է արվում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման մասին դրույթին։ Ես էլի ասում եմ՝ հռչակագրում կա 5-րդ հոդված, որն ասում է՝ Հայաստանն իր անվտանգությունը պաշտպանելու համար Գերագույն խորհրդին ենթակա զորքեր է ստեղծում եւ անվտանգության այլ մարմիններ։

Հիմա ԱԺ-ին չեն ենթարկվում այդ մարմինները, դա նշանակում է ի՞նչ, հակասահմանադրակա՞ն է դա։ Ոչ, որովհետեւ Սահմանադրությունն Անկախության հռչակագրից վերցրել է այն բովանդակությունը, որը տառացի եւ բառացի արտահայտված է։ Ասում է՝ օրենքը կարդա, ինչ մեջը գրված է, դա է օրենքի բովանդակությունը, չի կարելի կարդալ ու մեկնաբանել, ինչ գրած է, այն էլ նշանակում է։ ՀՀ Սահմանադրության մեջ չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, եւ մենք չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության հետ կապված քննարկումով փակուղի է տանում խաղաղության պայմանագրի գործընթացը, որ ստիպված չլինի անդրադառնալ կամ իր Սահմանադրության մեջ բաց պահի Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները»։

Փաշինյանը նաեւ ասաց՝ եթե այդ թուղթը ստորագրվի, վավերացվի, Ադրբեջանի մտահոգությունները դուրս են գալիս։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30