Sputnik Արմենիա. Ռուսաստանը անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հակառուսական տեղեկատվական արշավը ոգեշնչել է որոշ շրջանակների՝ Մոսկվայի և Թեհրանի միջև տարաձայնություններ առաջացնելու նպատակով։ Նա նշել է, որ դա արվում է արևմուտքի շահերից ելնելով։
Ավելի վաղ Թեհրանը վճռականորեն հայտարարել էր միջանցքային տրամաբանության անընդունելիության մասին։