«Երևի Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաևիչի ասուլիսին»,- ասել է Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ նախագահի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները պետք է մտածեն Թուրքիայի և Իրան հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու մասին։
1992թ. բազային փաստաթուղթը, որը կանոնակարգում է ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում, ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրն է, որն անժամկետ է:
«ՌԴ սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը։ Արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել այս ուղղությամբ, ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների: Պետք է հաշվի առնել, թե ինչպես կանդրադառնա սահմանի բացահայտումը երկրի անվտանգության վրա տարածաշրջանում ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում։ Ինձ թվում է` մարդիկ, ովքեր փորձագետ չեն, պետք է խոսքը տան նրանց, ովքեր իրենց կյանքն են դնում այդ ամենում»: