«Մենք ասել ենք, որ խաղաղության պայմանագրի նախագծում կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ համաձայնեցված են, նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է։ Եվս 3 հոդված մասնակի է համաձայնեցված, այսինքն՝ հոդվածում կա նախադասություն, որ համաձայնեցված է, կա նախադասություն, որ համաձայնեցված չէ։ Կա եւս մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց․ «Հիմա մենք ասում ենք՝ այն, ինչ համաձայնեցված է, այդ համաձայնեցվածն, ըստ էության, անդրադառնում է անկյունաքարային բովանդակությանը եւ երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքներին։ Եկեք դա ստորագրենք եւ շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը։ Ադրբեջանական կողմն ասում է՝ չէ, կարեւոր հարցեր կան, որոնք պետք է արտահայտվեն։ Մեր հարցը հետեւյալն է՝ իսկ երբ որ մենք ենթադրենք այդ կարեւոր հարցերն արտահայտենք, էլ չեն լինելո՞ւ կարեւոր հարցեր, այսինքն՝ դրանով կարեւոր հարցերի ամբողջ ցանկը սպառելու ենք, թե՞ չէ։ Փաստ է, որ աշխարհում չկա այնպիսի պայմանագիր, որը բոլոր հարցերին պատասխան է տալիս։ Եթե կանխավարկածն այն լինի, որ բոլոր կարեւոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ երբեք չենք ստորագրի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ