Ազգային ժողովի այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին ասաց. «Պահի տակ տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ այս ոլորտում իդեալական է եւ մենք մտացածին խնդիրներից ենք խոսում… Ես իմ փորձառությունից եմ խոսում: Ես չեմ հիշում որեւէ դեպք վերջին հինգ տարիների ընթացքում, որ որեւէ բենզալցակայանում առանց իմ զգուշացնելու ՀԴՄ կտրոն տան: Սա խնդիր է: Եվ ես առաջարկում եմ մեր գործընկերներին, մասնավորապես, ՊԵԿ գործընկերներին կամ ԱԺ գործընկերներին մի էքսպերիմենտ անել՝ առավոտը դուրս գալ 50 տարբեր բենզալցակայաններով պտտվել եւ մի հատ վիճակագրություն կազմել: Իմ փորձառությունը 95 տոկոսանոց է: Ես չեմ հիշում դեպք, որ ինձ տան: Սա խնդիր է: Պարոն Թունյանը խոսեց կոնկրետ միջոցառումների մասին, որ տեղի են ունեցել, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք բավարար չեն առնվազն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ