Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է հարկի վճարումն ուշացնելու օրական տույժը կրկին սահմանել 0.075 տոկոսի չափով

Սեպտեմբեր 11,2024 14:53

Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առնչվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափի վերանայմանը:

Դեռեւս 2020 թվականի ապրիլից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու նպատակով գործադիրն օրենքով վերանայել է տույժի դրույքաչափը` օրական 0.075 տոկոսից փոխելով 0.04 տոկոսի: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով հաշվի առնելով այն փաստը, որ վերացել են 2020 թվականին առկա հանգամանքները, ինչպես նաեւ այն, որ տույժի չափը համադրելի չէ, օրինակ, կազմակերպությունների կողմից բիզնես վարկերի համար վճարվող տոկոսաչափերին` Կառավարությունն առաջարկում է 2025 թվականի հունվարի 1-ից օրական տույժը կրկին սահմանել 0.075 տոկոսի չափով:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է, որ հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը եւ ժամկետները:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը, ողջունելով նախաձեռնությունը, կոչ է արել կողմ քվեարկել:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Օրվա վերջին նիստում Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30