«Ապառաժ». «Սեպտեմբերի 23-ին աշխարհի ամենաերջանիկ մայրն էի․ երեք զավակներս պատերազմից ողջ-առողջ վերադարձել էին։ Ի՞նչ իմանայի, որ երկու օր հետո անվերադարձ կկորցնեմ Հարութիս»,-ասում է Արցախյան առաջին պատերազմում զոհվածի այրի Անահիտ Ղազարյանը և ավելացնում, – ասում են՝ Աստված արդար է։ Անհայր մեծացրի երեք զավակներիս, ոտքի կանգնեցրի, բայց Աստված չգթաց ինձ․․․
Երեք որդիներիս մեջ Հարութն ամենալավն էր սովորում դպրոցում։ Հասկացող էր, ազնիվ, պատասխանատու։ Ինչպես եղբայրները, այնպես էլ նա՝ ուսանող ժամանակներից էր աշխատում, որ կարողանա օգնել ինձ։
ԱՀ ՊԲ-ում ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կովսականի «Գոլդ Սթար» ՓԲԸ-ում։ Հեռու էր մեզանից։ Ամիսներով տուն չէր գալիս։ Շատ էինք կարոտում իրար, սակայն նա ցանկանում էր ինքնուրույն ստեղծել իր ապագան ու չծանրաբեռնել մեզ։ Կովսականից եկավ ու աշխատանքի անցավ Ստեփանակերտի «Ղարաբաղ Գրեյթ Փարթներս» արտադրամասում։ Համակարգչի միջոցով կարգավորում էր հաստոցների աշխատանքը։ Երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, արտադրամասի աշխատանքները դադարեցին, քանի որ հումքը բերվում էր Իտալիայից։ Հարութը չէր կարողանում անգործ նստել։ 2023 թ․ մարտ ամսից ծառայության անցավ ԱՀ ՊԲ-ում։ Հերթափոխով էր գնում ծառայության․ վերջին շրջանում արդեն ոտքով էր գնում, որովհետև վառելիք բոլորովին չկար։
Սեպտեմբերի 19-ին նրա հերթափոխի օրն էր։ Ծառայության վայրից դուրս եկավ և ուզում էր գալ գյուղ, սակայն չհասցրեց․ ճանապարհը դեպի Սարուշեն փակ էր։ Նա հետ դարձավ զորամաս։
Կարդացեք նաև
Ավագ որդիս՝ Նվերը, գյուղում էր, կրտսերս՝ Սարիբեկը, որ ծառայում էր ԱՀ ԱԱԾ-ում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում էր։ Համագյուղացիներիս հետ ես անտառներով հեռացա մեր գյուղից՝ առանց որևէ իր վերցնելու տանից։ Մեզ բերեցին Ստեփանակերտի օդնավակայան։ Հարութից հաղորդագրություն ստացա, որ հարսներս ու թոռներս Ստեփանակերտի տարբեր նկուղներում են։ Հաջորդ օրը միացա նրանց։ Կեսօրից հետո Հարութը եկավ մեզ մոտ ու ասաց, որ արդեն զինադադար է։ Մյուս տղաներիցս լուր չկար, իսկ եղբորս տղան՝ Գեղամը զոհվել էր սեպտեմբերի 19-ին։ 20-23-ը տանջալից օրեր էին։
Հարութը ներքին կապով անընդհատ զանգում էր, անհանգստանում եղբայրների համար և ինձ հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ 23-ին տղաներս եկան։ Պարզվեց, որ երկուսն էր շրջափակման մեջ են եղել․ մեկը՝ Ննգի, մյուսը՝ Վանք գյուղերի մոտ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: