Լրահոս
Օրվա լրահոսը

Մաեստրոն

Սեպտեմբեր 11,2024 14:34

ԷԽՎերջակետ։ Էդուարդ Խարազյան 85-ամյա հրաշամանուկը գնաց։ Զարմացրեց աշխարհն իր զարմանալի գոյությամբ, գնաց արթնացնելու իրենից առաջ գնացածներին։

Իր բարձր հասակը, հսկա ձեռքերը, կեպին, ուշ սովորած իր զվարթ հայոց լեզուն, նկարները, նկարակալները, ներկերը, վրձինները։ Իր Թումանյանը, Չարենցը, իր Հասոն, իր Վանոն, Ալեքսեյ Մատվեիչը, իր Հրաչ Թամրազյանը, Հրաչյա Սարուխանը, իր Լեւոն Խեչոյանը։

Քոչար 13-ի 3-րդ, 9-րդ, 7-րդ հարկերի արվեստանոցները, 35 տարվա մեր բոհեմը, բաժակ-բաժակ տաքացող զրույցները, Թիֆլիսից բերած՝ Երեւանը զարդարած իր գույնը, Համաշխարհային բանկի, Չիլիի կուտակային պրոֆեսորներին հրահանգի պես իջնող իր դասերը, իր Ձորաղբյուրը, իր կարմիր բազմոցը, ձայնարկիչը, Իսրայելյան Վրեժի հետ խելագարների պարը։

Ձեռքերը հողի մեջ խրած, զլուխը հայկական հեքիաթների երկնքում՝ իր կյանքը, իրենից հեռացող իր Հայաստանը։

Եւ 24 ժամ հնչող Մեծարենցի տողը. «Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կմաշի»։

Աղվան Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30