Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությանը կոչ ենք անում չճանաչել էթնիկ զտում իրականացրած վարչակարգի օրինակարգությունը՝ Ալիևի ռեժիմի վերարտադրումը Ադրբեջանում. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Սեպտեմբեր 11,2024 14:12

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցեցին ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 37 %-ը։ Ինչպես և ենթադրելի էր և կանխորոշված, ընտրություններում հաղթանակ տարավ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ շրջանցելով գրպանային ընդդիմությանը։

Արտահերթ նախագահական ընտրություններից կարճ ժամանակ անց նախկինում կիրառված ընտրակեղծիքների նույն սցենարները կիրառվածին առավել համարձակորեն։ Եվրոպական միության դիվանագիտական ծառայությունն, անդրադառնալով Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ դրանք անցել են սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, ինչը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության։ Զարմանալի է, որ Եվրոպական միությունը դեռ այլ սպասելիքներ կարող էր ունենալ Ադրբեջանից։ ԵՄ-ն արձանագրել է նաև, որ նկատվել են լուրջ խախտումներ և կարևոր երաշխիքների բացթողումներ։

Ավանդույթի ուժով Ադրբեջանի պետական ապարատը՝ ի դեմս ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի, պնդել է, թե Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան և կոչ է արել Եվրամիությանը «գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն ուղղված կուրսի անհեռանկարային լինելը»։

Հետևապես տրամաբանական հարց է առաջանում՝ որը Ադրբեջանի ներքին գործը չէ, և եթե Ադրբեջանը մաս է կազմում միջազգային հարաբերությունների, արդյո՞ք չպետք է հետևի այն բոլոր նորմերին, որոնք բխում են միջազգային իրավունքից։ Ադրբեջանում շարունակում են չհասկանալ, որ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը չի կարող լինել Ադրբեջանի ներքին գործը այն պարզ պատճառով, որ այդ իրավունքները և դրանց պաշտպանությունը՝ որպես քաղաքակրթական արժեք չեն ձևավորվել Ադրբեջանում և ըստ էության չէին էլ կարող։

Եթե Ադրբեջանն ընդունում և ստորագրում է միջազգային կոնվենցիաներ, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ապա պետք է համապատասխան պատասխանատվություն կրի միջազգային հանրության առաջ դրանց կիրառման կապակցությամբ, հակառակ պարագայում հայտարարի իր՝ ապաիրավական, կամ ավելի ճիշտ, ահաբեկչական պետություն լինելը և դրանով իսկ բացատրի այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվում են երկրի ներսում և արտաքին քաղաքականության մեջ նույնպես։

Արդյոք Ադրբեջանի ներքին գո՞րծն էր նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության կոտորածն ու բռնի տեղահանումը, հայկական մշակութային միջավայրի պղծումը և ոչնչացումը, հանցագործների հերոսացումը, պատերազմական հանցանքները։ Շատ հեշտ է թվում գործել ցեղասպանություն և այն համարել ներքին խնդիր՝ դրանով իսկ բացառելով ինչպես ցանկացած միջամտություն, այնպես էլ խուսափելով համարժեք պատասխանատվությունից։

Ադրբեջանի քաղաքական վարքը նման է շարքային հանցագործի պաշտպանական ռեակցիայի, որն ամեն կերպ ցանկանում է խուսափել մեղսագործի պիտակից։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ռեժիմի վերարտադրումը Ադրբեջանում՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով և կոչ անում միջազգային հանրությանը չճանաչել էթնիկ զտում իրականացրած վարչակարգի իշխանության օրինակարգությունը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30