Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից առնվազն հայ գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ խաղաղության մասին որևէ իրական քննարկում ունենալու. Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 11,2024 13:26

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի ԱԳՆ իր հայտարարությամբ անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ արձանագրելով, որ իբր Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի վերադարձնելու գերիներին՝ նրանց համարելով հանցագործներ։

Մեր հայրենակիցները Ադրբեջանի կողմից առևանգվել են և պահվում են միջազգային նորմերի կոպիտ խախտումներով, որի մասին արձանագրվել է նաև միջազգային կառույցների կողմից։

Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելը բացառապես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ։ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական քարոզչական ատելությունը որևէ աղերս չունի խաղաղության մասին կեղծ հայտարարությունների հետ և ագրեսոր Ադրբեջանի կողմից առնվազն հայ գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին որևէ իրական  քննարկում ունենալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30