«Հրապարակ». Երեկ հայտնի դարձավ, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանն ազատ է արձակվել։ Նրա փաստաբան Հայկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է տնային կալանքով եւ գրավով․ որպես գրավ ծառայել է նախկին կնոջ առանձնատունը։
Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որի Արտակ Գալստյանի՝ կալանքից ազատվելը, ուղիղ կապ ունի քաղաքապետարանում տեղի ունեցող պրոցեսների հետ։ «Ըստ ամենայնի, այս ամենը արվել է նրա համար, որ «Հանրային ձայնից» ավագանու 2 անդամը մասնակցեն նիստերին՝ քվորում ապահովելու համար, քանի որ երեկ 3 հոգի զրկվել է մանդատից, իսկ եթե այս երկուսն էլ բոյկոտեն, քվորում չի ապահովվի», – նշեց մեր աղբյուրը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: