Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԿՀ աշխատակիցները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն․ Տիգրան Աթանեսյան

Սեպտեմբեր 11,2024 12:56

ՔԿՀ աշխատակիցները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրենց մեքենայով կտեղափոխեն տուն․ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Այստեղ դուք իրեն չեք տեսնելու։ Օրենքով չնախատեսված կարգ է, բայց ինչ-որ ավանդույթ է իրենց մոտ դարձել՝ որոշ դեպքերում»,- պարզաբանեց Տիգրան Աթանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն էլ կարծիք հայտնեց, որ հավանաբար, այդպես է արվում, որպեսզի վերջինս հնարավորություն չունենա հարցազրույցներ տալու։

«Սա անազատության ձեւի փոփոխություն է, ազատություն չէ»,- Արմեն Աշոտյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին ասաց պաշտպանը՝ հավելելով, որ հավանաբար Վահե Դոլմազյանի նման որոշման պատճառը՝ հիմնական վկայի հարցաքննության ավարտվելն էր։

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց՝ դատարանի երեկվա որոշմամբ Աշոտյանին չի արգելվել տնից քաղաքական հայտարարություններ անել. «Ու շատ կարևոր է, ի դեպ, սա ես ուզում եմ ողջունել, երբ որ դատարանը պարզաբանումներ ներկայացրեց իր որոշման հետ կապված, այդ թվում նաև գործունեության շարունակման հետ կապված, և ուղիղ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը կարող է շարունակել, ինչպես մինչև այս էր անում, իր քաղաքական տեքստերը, հոդվածները հրապարակել: Սկզբունքը կարծես թե այն էր, որ չպետք է պակասեն այն փոքր ազատության նշույլները, որ այստեղ կային: Օրինակ՝ դրանց մեջ էր մտնում պատգամավորների այցելությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, երեկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց այլընտրանքային խափանման միջոց կիրառել Արմեն Աշոտյանի նկատմամբ՝ տնային կալանք, 25 միլիոն դրամ գրավի համակցմամբ։ Արմեն Աշոտյանը կալանավորված էր 2023 թվականի հունիսի 16-ից։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իր նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30