Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանում լոգիստիկ նախագծերի առանցքային դարպաս. Պապոյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին

Սեպտեմբեր 11,2024 12:12

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 11-ին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից համատեղ կազմակերպված «Երևանյան երկխոսություն» նախարարական մակարդակի միջազգային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին 80-ից ավելի պետությունների պաշտոնական, փորձագիտական, ակադեմիական, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հանրաճանաչ անձինք, հանրային կարծիք ձևավորողներ, վերլուծաբաններ:

Համաժողովի նպատակն է բացահայտել նոր բիզնես հնարավորությունները և խթանել հայկական ձեռնարկությունների և համաշխարհային ընկերությունների միջև համագործակցությունը՝ ստեղծելով երկխոսության հարթակ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների, Կենտրոնական Ասիայի և ԵԱՏՄ անդամ երկրների շահագրգիռ կողմերի համար: Այս միջոցառումը միտված է նաև դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանում լոգիստիկ նախագծերի առանցքային դարպաս:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել